Մենք առաջարկում ենք լուծում
Տելեյան զանգերի կենտրոնը աճող ընկերություն է, որն աշխատելով ամբողջ աշխարհով մեկ մասնագիտացվել է մուտքային/ելքային զանգերի ինչպես նաև վեբ դիզայնի ծառայությունների մատուցման վրա: Մենք առաջարկում ենք բարձր որակի ծառայություններ բոլոր հիմնական ձայնային և ոչ ձայնային կապի սեգմենտների համար ինչպես փոքր այնպես էլ խոշոր ձեռնարկություններին ամբողջ աշխարհում, համապատասխանելով որակի բոլոր չափանիշներին և հաջողությամբ բավարարելով պահանջները: Մեր ընկերության արդյունավետ ռազմավարությունները և որոշումները պատրաստ են ապահովել Ձեր բիզնեսի անխափան և արդյունավետ աշխատանքը նվազագույն ծախսերով:
Մենք աշխատում ենք 24/7/365 գրաֆիկով
Հաճախորդները, գործընկերները և մատակարարիչները բիզնես են վարում շուրջօրյա: Տելեյան զանգերի կենտրոնի հետ հաճախորդները կարող են ստանալ իրենց հարցերի պատասխանները, երբ կամենան: Նրանք կգնահատեն այն փաստը, որ կարող են անձամբ կապ հաստատել Ձեզ հետ, երբ նրանց հարմար կլինի: Բացի այդ, միաժամանակ ապահովված լինելով տարբեր պրովայդերների կողմից ինտերնետային կապով, մենք ապահովում ենք մեր շուրջօրյա հասանելիությունը:
Մենք ունենք պրոֆեսիոնալ անձնակազմ
Մենք լիովին տիրապետում ենք սպասարկման ոլորտի բոլոր նրբություններին, և ունենալով կվալիֆիկացված մասնագետներ, մենք պատրաստ ենք օգնել Ձեզ հասնել ձեր բոլոր նպատակներին: Նախքան մեր թիմի մի մաս լինելը, մեր զանգերի կենտրոնի օպերատորները անցնում են անհատական ուսուցման իրենց ճանապարհը, ինչը թույլ է տալիս զարգացնել սպասարկման ոլորտի յուրաքանչյուր ճյուղ յուրովի: Մեր աշխատակիցները լինելով բարեհամբյուր հաճախորդների նկատմամբ պատրաստ են օգնել նրանց ըստ նրանց պահանջմունքների:
Մենք ճկուն ենք
Բիզնեսը/Գործարար աշխարհը պարբերաբար փոփոխությունների է ենթարկվում: Մեր աութսորսինգային ծառայությունները, ինպես նաև խնդրայնությունը և ռազմավարությունները նախագծված են այնպես, որպեսզի իրավիճակի փոփոխության դեպքում Ձեզ տրամադրեն անհրաժեշտ ճկունությունը: Մեր փորձագետ աշխատակիցները արագ հարմարվելով ձեր բիզնեսի կարիքներին,զերծ են պահում Ձեզ ավելորդ ծախսերից շրջակա միջավայրի փոփոխության համար:
Եվ իվերջո մենք հոգ ենք տանում մեր գործընկերների մասին